ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը տրված է
07.07.2018

Արցախ-Սյունիք մայրուղու վրա, ժայռերի քաղաքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանի բացմամբ այսօր ազդարարվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։ Հուշարձանի հեղինակ Սևադա Զաքարյանի խոսքով, Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված այս հուշարձանը Գորիսի, նրա բնապատկերների օրգանական շարունակությունն է:
Առաջին օրվա միջոցառումների ցանկում նաև «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառն էր․ Գորիսի՝ Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում տեղադրված շուրջ 20 տաղավարներում իրենց մշակութային «արտադրանքով» ներկայացան Հայաստանի մարզերն ու միջոցառմանը մասնակցող ԱՊՀ մի շարք երկրներ։
«Շատ ուրախ եմ, որ հենց Գորիսն է հռչակվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, քանի որ սա հնարավորություն է ներկայացնելու Գորիսի հիանալի ճարտարապետությունը, մշակույթը, բնապատկերները: Չափազանց կարևոր է, որ նման միջոցառումներ անցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, քանի որ դա նպաստում է համայնքների համաչափ զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այս ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն էլ արժեքների փոխանակումն է մշակութային հարթակում, ինչի հնարավորությունն այս երկու օրերին կունենան ԱՊՀ ութ երկրից Հայաստան ժամանած շուրջ 150 պատվիրակները»,-«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առիթով Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են դառնում այն քաղաքները, որոնք մշակութային խորհրդանիշ են հանդիսանում։ Այդպիսին է Գորիսը, այն խորհրդանշական քաղաք է, Հայաստանի խորհրդանիշներից մեկը։ Ես հույս ունեմ, որ տարին Գորիսի համար կլինի կարևոր ու արդյունավետ, և ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսն այս հրաշալի քաղաքի կյանքում դրական նոր փոփոխություններ կբերի»,- նշեց ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայլ Շվիդկոյը։
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ տարվա ընթացքում ներկայացվելու է հայկական մշակույթը` շեշտը դնելով Գորիսի մշակութային առանձնահատկությունների վրա:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: