ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանված գրքի շնորհանդեսը
11.06.2018

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանության գրքի շնորհանդեսը:
Գիրքը թարգմանել է երաժիշտ, ստեղծագործող Պեետեր Վոլկոնսկին: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին, Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, Պեետեր Վոլկոնսկին, արվեստագետներ, դասխոսներ, ուսանողներ:
««Մատյան ողբերգության» պոեմն այսուհետ հասանելի է լինելու էստոնացիներին: Շատ ուրախ եմ և շնորհակալություն եմ հայտնում Պեետեր Վոլկոնսկուն այս նախաձեռնության համար»,- իր խոսքում ընդգծել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: 
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այնուհետև նախարարության բարձրագույն պարգևով՝  Ոսկե մեդալով է պարգևատրել երաժիշտ, ստեղծագործող Պեետեր Վոլկոնսկուն:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: