ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի գլխավորած պատվիրակությանը
11.06.2018

Ս. թ. հունիսի 9-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում նախարար Լիլիթ Մակունցը դիմել է գործընկերոջը. «Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների առավել խորացման և նոր ծրագրերի իրականացման հիմքը կդառնա»: Անդրադարնալով Էստոնիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որը ղեկավարելու է Նեեմե Յարվին նախարարն ընդգծել է, որ դարի ականավոր դիրիժորներից մեկը համարվող Նեեմե Յարվիի հետ հանդիպմանը Հայաստանում սպասում են վաղուց:
Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին կմասնակցեն Հայաստանի և Էստոնիայի մշակույթի նախարարները: 
Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի հետ Լիլիթ Մակունցը քննարկել է «Սաարեմա օպերա» փառատոնի շրջանակում՝ 2020 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպման հնարավորությունը:
Վերջին տարիներին Էստոնիայի հետ իրականացրած մշակութային ծրագրերից նախարար Մակունցն առանձնացրել է Մեյլիս Կուբիցի «Բոլորը գնում են Երևան» նախագիծը, որի շրջանակում 2013 թվականի հունիսին Երևանում և մարզերում կազմակերպվել էր շուրջ 40 միջոցառում: Նախարարն անդրադարձել է նաև հայ-էստոնական գրական ամուր կապերին, որի հիմքը դրել է դեռ Խաչատուր Աբովյանը, Դորպատի /Տարտուի/ համալսարանում սովորելու տարիներին:
Հանդիպմանը քննարկվել է համագործակցության հեռանկարը Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում:
Մեկօրյա այցի ընթացքում Էստոնիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Սերգեյ Փարաջանովի թանգարան:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: