ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը
05.06.2018

Ս. թ. հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Կմասնակցեն 9 երկրի 16 թավջութակահարներ։ Խաչատրյանական մրցույթի հաղթողի պատվին արժանանալու համար կպայքարեն երիտասարդ երաժիշտներ Կորեայի Հանրապետությունից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Դանիայից, Իսպանիայից, Հայաստանից և այլ երկրներից։

Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին, հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։

Մրցույթի Ժյուրիի պատվավոր նախագահն է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի կազմում ընդգրկված են աշխարհում մեծ ճանաչում վայելող թավջութակահարներ։

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մրցութային ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Պարտադիր ծրագրի մեջ ներառվել են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ 
Այս տարիների ընթացքում Խաչատրյանի մրցույթը բազմաթիվ նոր անուններ է նվիրել համաշխարհային երաժշտական աշխարհին՝  Նարեկ Հախնազարյան, Անդրեյ Իոնիցա, Յարոսլավ Նադրժիցկի, Ֆյոդր Ռուդին, Միրա Վոպոտիչ և այլք, երաժիշտներ, որոնք մեծ նվաճումներ են գրանցել Խաչատրյանի մրցույթում հաղթանակից հետո։

Խաչատրյանի միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը երեք փուլով՝ առաջին փուլ /հունիսի 7-8/, կիսաեզրափակիչ /հունիսի 9-10/ և եզրափակիչ /հունիսի 12-13/։ Առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10-ը Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Խաչատրյանի միջազգային մրցույթը տարածաշրջանի ամենահեղինակավոր երաժշտական ստուգատեսն է։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի /World Federation of International Music Competitions/ անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Հունիսի 6-ին՝ Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Նարեկ Հախնազարյանը, ով կկատարի Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մրցույթի բացման արարողությունը ուղիղ եթերում կհեռարձակի

Մեդիչի TV-ն, որը մեծ լսարան ունի և դասական երաժշտության ամենահեղինակավոր հարթակներից է։

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: