ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարությունը շարունակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխումները
04.06.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը շարունակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխումների՝  կանոնակարգի, կինոարտադրության, կինոյի մասին օրենքի վերաբերյալ առաջարկությունների նախագծերի բաց քննարկումը:

Մասնագիտական և շահագրգիռ խմբերի հետ նախնական խորհրդակցությունից ելնելով՝  նախարարությունը ներկա փուլում առաջնահերթ է համարում Հայաստանի կինեմատոգրաֆիայի նոր /նորոգ/ համակարգի և կանոնակարգի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կառուցվածքի, կանոնադրության վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:

Շահագրգիռ անձանց, խմբերի, կազմակերպությունների հայտ-գրությունները և խնդիրն արծարծող առաջարկությունների փաթեթները նախարարությունն ակնկալում է ստանալ մինչև 2018 թվականի հունիսի 8-ը, ժամը 18:00-ն ներառյալ:

Եթե առաջարկության ներկայացումը տեխնիկական միջոցների կարիք ունի, անհրաժեշտ է ներկայացվող հայտ-գրություններում դա նշել և մանրամասնել: Անհրաժեշտության և հնարավորության դեպքում նախարարությունը կտրամադրի տեխնիկական միջոցներ:

«Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկումները տեղի կունենան մոտ ապագայում: Նախարարությունն այդ մասին կհայտարարի:

Ներկայացված առաջարկությունների փաթեթների շուրջ քննարկումները կկայանան 2018 թվականի հունիսի 9-ին, ժամը 13:30-ին, LOFT կենտրոնում /Երևան, Մոսկովյան 3/:

Հեղինակները պարտավոր են փաթեթի մեկական՝ ֆիզիկական և թվային կրիչով օրինակներ ունենալ իրենց հետ:

Յուրաքանչյուր փաթեթի ներկայացմանն ու քննարկմանը կտրամադրվի 30 րոպե: Առաջարկությունների ներկայացման ձևաչափն ազատ է:

Քննարկումը լինելու է դռնբաց: Այդուամենայնիվ, ելնելով դահլիճի չափերից՝ նստատեղերն առաջնահերթորեն կտրամադրվեն փաթեթների հեղինակներին, կինոլորտի ներկայացուցիչներին:

Հայտերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ mincult@gmail.com, հեռ.՝ 011529307:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: