ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Լիլիթ Մակունց. «Երազանքներն են երկիրն ավելի լավը դարձնում»
01.06.2018

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Օրրան» բարեգործական կազմակերպության հյուրն էր: Տոնական միջոցառման ընթացքում նախարարը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝  Նունե Սարգսյանի հետ «Օրրան»-ի սաների համար համբուրգերներ պատրաստեց:   

Սեփական ձեռքերով պատրաստած համբուրգերները օրվա հերոսներին հյուրասիրելու ընթացքում էլ նախարարը շնորհավորեց նրանց. «Ձեր միտքն՝ ազատ, իսկ սիրտը՝ բաց պահեք և շատ երազեք, որովհետև երազանքների շնորհիվ են երկիրն ու ապագան ավելի լավը դառնում»:

Լրագրողների՝ մանկության ամենամեծ երազանքի մասին հարցին նախարարը պատասխանեց կարճ՝ ուզում է ճամփորդել: Սիրելի մուլտֆիլմը «Գտնված երազն» է, իսկ բակային խաղը՝ «գործնագործը»:  

Լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարը խոսեց նաև երեխաների մշակութային կյանքն ակտիվացնելու մասին. «Պետք է հասնենք այն բանին, որ հայ երեխան շաբաթը գոնե մեկ անգամ մասնակցի որևէ մշակութային միջոցառման՝ լինի թատրոն, համերգ կամ էլ որևէ գրադարանում ընթերցանություն»:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: