ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է «Ֆեշն ֆորում Երևան-2018» նորաձևության ֆորումը
01.06.2018

Մեկնարկում է «Ֆեշն ֆորում Երևան-2018» /«Fashion Forum Yerevan 2018»/ նորաձևության ֆորումը՝ նորաձևության ոլորտի զարգացման և առաջմղման գեղեցիկ առաքելությամբ:
«Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում են «Ֆեշն ֆորում Երևան-2018» նորաձևության ֆորումը, որն անցկացվելու է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ ս. թ. հունիսի 2-4-ը: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 18։30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Նոյի սերունդները» հանրաճանաչ և սկսնակ հայ դիզայներների հագուստների ցուցադրությամբ:
«Ֆեշն ֆորում Երևան-2018»-ին աջակցում է Եվրոպական Միությունը «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Միջոցառմանն աջակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Ֆեշն ֆորում Երևան-2018» նորաձևության ֆորումը կստեղծի եզակի հնարավորություն հանդիպելու նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչների, մասնագետների, ինֆլուենսերների հետ և ուսումնասիրելու միջազգային փորձը: Սա առաջին քայլն է դեպի միջազգային նորաձևության հարթակ, որտեղ գիտելիքը և կապերը հաջողության բանալի են: Ֆորումին կմասնակցեն և իրենց փորձով կկիսվեն նորաձևության ոլորտի միջազգային փորձագետներ, ինչպիսիք են Ադամ Քաթց Սինդինգը /հանրաճանաչ սթրիթ-սթայլ լուսանկարիչ/, Գվինեթ Հոլանդը /թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս/, Անդրեա Բրունոն /Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար/, Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը /Ավստրիայի նորաձևության ասոցիացիա/, Կատյա Գուսեթը /ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ ինֆլյուենսեր/, Մաքսիմ  Գեթմանը /նորաձևության լուսանկարիչ/, Անտոն Երեմենկոն /«Harper’s Bazaar»-ի խմբագիր, Ուկրաինա/, Լուսինե Այանյանը /HAY-HAY.CO հիմնադիր, ոճաբան/, Քսենիա Չերնին /ECO-AGE դեսպան, «Green Stylettos»-ի հիմնադիր/, Ծովինար Սոֆի-Բաբայանը /լյուքս-բիզնես խորհրդատու, «Fashion Tech Start-up»/, Վահան Խաչատրյանը /նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի հիմնադիր, դիզայներ/։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: