ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին
01.06.2018

ՀՀ մշակույթի նախարարության 2018 թվականի հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի ամենամյա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:
Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան/ աջակցությամբ:
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն ավելի քան 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝  միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ` Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Պարսկաստանից, Վրաստանից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 18:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 3-ին և 4-ին, ժամը 18:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները:
Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալ Հայաստանին. դիտել Երևանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլ մշակութային հուշարձաններ: Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով և հուշանվերներով։
Այս տարի փառատոնի հյուրեկ երաժիշտների մեծ մասը հայազգի շնորհաշատ պատանիներ են, ովքեր մեծանում են հայրենիքից հեռու, սակայն փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու մշակույթին։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: