ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
29.05.2018

Ս. թ. մայիսի 29-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը:

«Մշակույթը հայ և ամերիկյան ժողովուրդների ամուր կապերն ի ցույց դնելու լավագույն ուղիներից մեկն է: ԱՄՆ-ի ՄԶԳ-ի աջակցության շնորհիվ այս տարի մայրաքաղաք Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտի Ժողովրդական կենցաղի փառատոնում շուքով կներկայացվի հայկական մշակույթը: Սա մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որոնցով Միացյալ նահանգներն օգնում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանն ու խթանմանը»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար, մասնավորապես՝ առաջիկայում կայանալիք «Ֆոլքլայֆ» փառատոնին և Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանի պատմությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցության համար՝  նշելով, որ նախորդ կառավարության հետ ձևավորված ծրագրերն ընթացքի մեջ են:

Նախարար Մակունցը կարևորել է նախարարության որդեգրած հավասարակշռված մշակութային քաղաքականությունը Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների հետ: Դեսպանն ու նախարարը քննարկել են համագործակցության հնարավորությունները մշակույթի տարբեր ոլորտներում: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման հարցերում:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: