ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել է գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչների հետ
26.05.2018

Մայիսի 26-ին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց հրատարակիչների, գրական գործակալների, գրականագետների, գրական մամուլի խմբագիրների, գրողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև նախօրեին նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հանդիպման հրավիրված՝ ոլորտի խնդիրներով և հեռանկարներով մտահոգ քաղաքացիներ: Քննարկվեցին գրահրատարակչական ոլորտի խնդիրները, փորձ արվեց ուրվագծել լուծման հնարավոր ուղիները: Հանդիպման մասնակիցների դիտակետում էին հիմնականում հետևյալ հարցերը.

- գրքի՝ ԱԱՀ-ից ազատում,

- գրատարած ցանցի ընդլայնում,

- գրադարանների գրքային ֆոնդի համալրում,

- գրական մամուլի աջակցության ավելացում,

- «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի քաղաքականության վերանայում,

- ընթերցանության քարոզչությանն ուղղված ծրագրերի իրականացում,

- գրքի միջազգային ցուցահանդեսներին մեր երկրի առավել ներկայանալի մասնակցություն,

- հանրակրթական ծրագրում ժամանակակից գրականության պարտադիր ուսուցման ներառում,

- հրատարակված գրքերի հանրայնացման ծրագրերի իրականացում,

- հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանություններ և ներկայացում միջազգային հեղինակավոր գրական պարբերականներում,

- «Գրականության հրատարակում» /պետական պատվեր/ և «Աջակցություն գրականության հրատարակմանը» /պետական աջակցություն/ ծրագրերի քաղաքականության վերանայում, վերագնահատում:

​Հանդիպման արդյունքում նախարարը շեշտեց առաջնահերթությունները, որոնք կլինեն նախարարության գործունեության թիրախում։

Նախարարության աշխատակազմին, մասնավորապես ոլորտի պատասխանատուներին, հանձնարարեց հրապարակել այն գրքերի ցանկը, որոնք վերջին տասնամյակում հրատարակվել են նախարարության պատվերով և աջակցությամբ։

Հրատարակիչներին, գրողներին, խնդրով մտահոգ անձանց նախարարն առաջարկեց ներկայացնել ոլորտի խնդիրների լուծումների և փոփոխությունների վերաբերյալ գրավոր առաջարկություններ:

Լիլիթ Մակունցը խոստացավ նախաձեռնել հանդիպում և քննարկումներ շահագրգիռ կողմերի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ գիրքը ԱԱՀ-ից ազատելու խնդրին լուծում գտնելու նպատակով:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: