ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարը մասնակցել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսի բացմանը
25.05.2018

Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված են թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշներ, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն:
Ցուցահանդեսն ուղեկցվում է հատուկ էֆեկտներով՝ լուսային, ձայնային, վիզուալ, անիմացիոն, պրոյեկցիոն։ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսի բացմանը ներկա էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Մեր ժողովուրդը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը: Սա մի ողբերգություն էր, որի մասին հիշողությունն առ այսօր թարմ է ու նույնքան ցավոտ, ինչպես և այն տարիներին: Բայց 20-րդ դարը մեզ համար նաև ազգային հաղթանակների դար էր, մեր պետականության վերականգնման ու ինքնության վերազարթոնքի դար, որի հիմնաքարը դրվեց 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Այդ հերոսամարտերը հիրավի համաժողովրդական էին, քանզի ամբողջ ժողովուրդը ինքնակազմակերպվեց ու բռունցք դարձավ թշնամու դեմ: Մայիսյան հերոսամարտերը, մայիսի 28-ը մեր ժողովրդի ընկալման մեջ դարձան և մնում են որպես միասնության գաղափար: Այսօր՝ Առաջին հանրապետության ծնունդից մեկ դար անց, մենք նույն հպարտությամբ նշում ենք այդ իրադարձությունն ու սերունդներին փոխանցում անկախ, ինքնիշխան պետության պահպանման կարևոր գաղափարը»,-ցուցահանդեսի բացման առիթով ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: