ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ
25.05.2018

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է մշակույթի գործիչների հետ նման հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք այսուհետ կկրեն պարբերական բնույթ: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, մեծ մշակութային բաղադրիչ ունի: Մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողական և շարունակաբար բարձրացնելն է, և այս խնդրի լուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային միջավայրի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները, նույնիսկ առանցքային մշակութային իրադարձությունների ժամանակ, խոսում է ճգնաժամի մասին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության դերը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակությանը միջամտելը, այլ մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակութային կյանքի հետ ապահովելը:

«Մենք ուզում ենք, որպեսզի հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու: Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Հայաստանի բեմերում իսկապես կա բարձր մշակույթ, թանգարաններում իսկապես կան արժեքավոր և բարձր նմուշներ, Հայաստանում ստեղծվում է արժեքավոր գրականություն, ստեղծվում են արժեքավոր կտավներ և ի վերջո այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին՝ երկար տարիներ գուցե լռելյայն ձևակերպվել է մշակութային կյանքում: Ինձ քիչ առաջ հարցրին՝ լինելու է արդյոք մշակութային հեղափոխություն. ես պատասխանեցի, որ այն ինչ տեղի է ունեցել՝ դա մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներ համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ, բոլորի համար աննկատ մարդկանց գիտակցության մեջ գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ստեղծագործական միությունների գործունեությանը, մշակութային հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, մշակութային օջախների գործունեության աշխուժացմանը, հուշարձանների պատշաճ պահպանմանը և մի շարք այլ խնդիրների:

 

Հաղորդագրությունը` ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: