ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին
24.05.2018

Ս. թ. մայիսի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Հանդիպման օրակարգում, մասնավորապես՝ 2018 թվականի հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն էր ու դրա շրջանակում կազմակերպվելիք տարաբնույթ միջոցառումները:
Քննարկվել է նաև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայաստանյան այցի մշակութային օրակարգը:
Հանդիպման ավարտին նախարար Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին գործունեության համար և վստահեցրել, որ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը բուռն զարգացում կապրի, կիրականացվեն նոր նախագծեր:
«Ֆրանկոֆոն պետությունների և ղեկավարների 17-րդ գագաթաժողովի շրջանակում իրականացվելիք միջոցառումների շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն պատշաճ մակարդակով»,-ընդգծել է ՀՀ մշակույթի նախարարը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: