ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ստորագրվել է հուշագիր՝ Կարենիս համայնքի տարածքում տեղակայված Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ
23.05.2018

2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր մշակույթի նախարարության և Կարենիս համայնքի միջև՝ մարզի վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը:
«Մշակույթի նախարարության և Կարենիս համայնքի միջև՝ մարզի վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացմանն ուղղված այս համագործակցության հուշագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Պետք է նշեմ, որ մշակույթի նախարարությունը պետության և մասնավոր ներդրողների համագործակցության շրջանակում իրականացրել է նաև Լոռու մարզի Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու, Տավուշի մարզի Վարագավանքի, Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Այս նույն համատեքստում շահագրգռված լինելով հուշարձանների վերարժևորմամբ և դրանով իսկ համագործակցության շղթայական շարունակությամբ` Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ ևս մեկ հուշարձան կհավերժացնի հայ պատմամշակութային ժառանգությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նախարարի տեղակալը հավելեց նաև, որ ըստ հուշագրի՝ նախարարությունը պետական բյուջեի հատկացումների հաշվին կտրամադրի հուշարձանի ամրակայման ու վերականգնման համաձայնեցված և հաստատված նախագիծը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական և գիտագործնական աջակցություն:
Անդրադառնալով հուշագրի ստորագրմանն ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության կարևորությանը՝  Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց նախարարությանը արձագանքի և համաձայնագրի ստորագրման համար, հավելելով, որ Կարենիս համայնքի տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրը կարող է դառնալ տարածաշրջանի զբոսաշրջային հրաշալի վայրերից մեկը: 
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: