ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն երկօրյա այցով Արցախում էր
21.05.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Արցախ՝ պաշտոնական հրավեր ստանալով ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանից:
Մայիսի 19-ին, նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելուց հետո, երկու նախարարները մասնակցեցին Տիգրանակերտում կազմակերպված «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:
Մայիսի 20-ին հայկական երկու հանրապետությունների մշակույթի ոլորտների ղեկավարներն արդեն պաշտոնական հանդիպում ունեցան նախարարությունում: Առանձնազրույցից հետո Լիլիթ Մակունցն ու Սերգեյ Շահվերդյանը հանդիպեցին լրագրողների և ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցների հետ:
«Արցախում եմ պաշտոնական այցով, բայց սա նաև բարեկամական այց է»,- իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: «Սերգեյ Շահվերդյանի հետ խոսել ենք արդեն իսկ ընթացող համագործակցության ծրագրերից, և ես պատրաստակամ եմ շարունակել բոլոր ծրագրերը: Կարևորում եմ հատկապես 2018 թվականի փետրվարին ստորագրված հուշագիրը: Բացի այդ, պարտավորվում եմ հետամուտ լինել նոր ծրագրերի ստեղծմանը, աջակցմանն ու իրականացմանը»։

«Մենք վերահաստատեցինք այն ծրագրերը, որ նախատեսված էին 2018 թվականի համար և քննարկեցինք մի շարք այլ ծրագրեր, որոնք միտված են լրացնելու սերտ համագործակցությունը: Մենք համակարծիք ենք այն հարցում, որ պետք է աշխատենք մեկ ընդհանուր՝  հայկական մշակութային դաշտում՝ ամրապնդելով եղած հաջողությունները, միասնական ջանքեր գործադրելով նոր ձեռքբերումներ գրանցելու համար»,- կարևորեց Սերգեյ Շահվերդյանը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արցախյան գործընկերոջ ուղեկցությամբ այցելեց Շուշիի թանգարաններ ու պատկերասրահ, հիացավ Հունոտի կիրճի գեղեցկությամբ ու խոստացավ վերադառնալ նոր ծրագրերով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: