ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Լուսանկարչությունը` ժամանակակից մշակույթի կարևոր բաղադրիչ. ՀՀ մշակույթի նախարարը հանդիպեց ոլորտի մասնագետների հետ
18.05.2018

Ս. թ. մայիսի 18-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում առկա մի շարք հարցեր, մասնավորապես` փորձել միասին հստակեցնել պետության միջամտության ձևաչափն ու ուղիները, որպեսզի նաև չտուժի  ստեղծագործական ազատությունը:

Նախարարը տեղեկացրեց, որ մշակվում է նոր կառավարության մշակութային քաղաքականությունը, և իր մեծ ցանկությունն է, որպեսզի լուսանկաչության ոլորտն անպայման մաս կազմի այդ քաղաքականությանը: 

Հայաստանում լուսանկարչության ոլորտը զարգացնելու, եղած բացը լրացնելու վերաբերյալ հնչեցին բազմաթիվ առաջարկություններ. կարևորվեցին ոլորտը օրենսդրորեն կարգավորելու, հայ լուսանկարչության հարուստ ժառանգությունը պահպանելու, այդ նպատակով լուսանկարչության թանգարան ստեղծելու խնդիրները: Ոլորտի առանձին նվիրյալներ մեծ աշխատանք են կատարում, սակայն աշխատանքը ներկայացնելու հնարավորությունը խիստ սահմանափակ է. պարզվեց` համապատասխան ցուցասրահների հարցը լուսանկարիչների ամենացավոտ խնդիրներից է:

Մասնագիտական գրականություն, լուսանկարչական արդիական լաբորատորիաներ, հետազոտական կենտրոն, գրադարաններ, բարձրորակ տպագրություն` ոլորտում առկա խնդիրներից են: 
Թվարկած ու օրվա քննարկումից դուրս մնացած խնդիրներին անդրադառնալու նպատակով նախարար Լիլիթ Մակունցն ու լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչները բաժանվեցին` նախարարությունից դուրս մեկ անգամ ևս հանդիպելու պայմանավորվածությամբ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


khnko-aper-21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: