ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարարը հանդիպեց նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ
16.05.2018

«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի նախաշեմին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ և ծանոթացավ ոլորտի արդի մարտահրավերներին:

Հանդիպման սկզբում նախարարը նշեց. «Այս հանդիպումն ուշանալ չէր կարող, քանի որ ցանկանում էի ծանոթանալ ձեզ հետ՝ հասկանալու թե ինչ փուլում են գտնվում աշխատանքներն ու ինչ խնդիրներ, անելիքներ ունենք: Պետք է նշեմ, որ կառավարության ծրագիրը մշակման փուլում է և նախարարության ոլորտային ծրագրերի, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի քննարկման անհրաժեշտություն կա»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ աշխատելու են կառուցողական մթնոլորտում և անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի իր դիրքորոշումը, որոնք կբխեն որոշակի արժեքներից, ինչն էլ կկազմի կառավարության քաղաքականության մաս:

Նախարար Լիլիթ Մակունցն առանձին–առանձին լսեց թանգարանների տնօրենների դիտարկումներն ու առաջարկություններն ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև «Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին թանգարանների տնօրենները հրավիրեցին նախարարին իրենց ղեկավարած մշակութային օջախներ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: