ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին
16.05.2018

Ս. թ. մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանին:
Հանդիպման սկզբում հյուրերը շնորհավորեցին նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այնուհետև՝  ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական Խորհրդի համատեղ իրականացրած և ներկայիս մշակութային ծրագրերը: Այս համատեքստում, ներկայացվեցին համագործակցության հիմնական «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Մշակույթ և ստեղծարարություն», «Պար` առանց սահմանների» ծրագրերը:

Նախարար Լիլիթ Մակունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունների և գործուն համագործակության համար: Առաջարկ հնչեց նաև իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ստեղծարար ոլորտը Հայաստանի առաջնային ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Իր խոսքում Լիլիթ Մակունցը վստահություն հայտնեց, որ կգտնվեն առավել արդյունավետ ձևաչափեր` համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ՝  ի նպաստ մշակույթի զարգացման և մեր երկրի բարօրության:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: