ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը
11.05.2018

Մայիսի 15-21-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:

Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում /Մոլդովա/, երկրորդը` 2015 թվականին Մինսկում /Բելառուս/:

Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների /բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ/ միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ համագործակցության համար:

Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջին մաս` մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատո­րիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները: Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվես­տանոցի և դրամա­տուրգ­ների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր,    Վ. Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն թատե­րական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան:

Երկրորդ մասը՝ ֆորումի երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական ​​խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ:

Ֆորումի ընթացքում կաշխատեն փորձագետներ, ովքեր կորոշեն լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառա­տոնին:

Փորձագետների կազմում են` ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, թատե­րական քննադատ Ելենա Դյակովան /Ռուսաստան/, կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը /Ուզբեկստան/, թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը /Ռուսաստան/, թատերագետ Սոնա Մելոյանը /Հայաստան/: Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը /Ռուսաստան/:

Երևանյան ֆորումի մասնակից երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Բելառուսը, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Ուկրաինան:

Ծրագիրը ներբեռնել այստեղ:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: