ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման հիմնական գործիքներ» թեմայով եռօրյա դասընթաց-վարժանք` թանգարանների աշխատակիցների համար
16.04.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան» 2018 թ. ապրիլի 15-17-ը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների աշխատակիցների համար կազմակերպում են «Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման հիմնական գործիքներ» թեմայով եռօրյա դասընթաց-վարժանք:

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակից թանգարանների մասնագիտական կարողությունները, մշակել թանգարանի մարքեթինգային կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, գտնել թանգարանի հանրահռչակման պարզ գործիքներ և մասնակիցների կողմից առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներ:

Դասընթաց-վարժանքն անցկացվելու է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դասընթացին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների 25 մասնագետներ:

Դասընթացը վարելու նպատակով Երևան է հրավիրվել Բյորն Սթենվերսը: Նա հիմնադրել և 2013-2017 թթ. ղեկավարել է Ամստերդամի 44 թանգարաններ ընդգրկող հիմնադրամի աշխատանքները: Երկար տարիներ գլխավորել է Ամստերդամի հանրային գրադարանների մարքեթինգի սեկտորը, մշակութային մարքեթինգ է դասավանդում Հռոմի, Ամստերդամի և Մոսկվայի համալսարաններում:

Բյորն Սթենվերսը մի շարք հեղինակավոր կառույցների, այդ թվում՝ Ամստերդամի ադամանդի թանգարանի, Ամստերդամի լույսի փառատոնի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս կազմող Բրեստի ամրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2017 թվականից գլխավորում է Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ բարեգործական հիմնադրամը և անդամակցում է թանգարանների միջազգային խորհրդի մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի խորհրդին:

Եռօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կազմելու հմտություններ, ինչպես նաև կմշակեն համատեղ ռազմավարություն: Դասընթացը նպատակ ունի ոչ միայն խթանել միջթանգարանային համագործակցությունը, այլև նպաստել արտերկրի և տեղացի փորձագետների միջև մասնագիտական երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը:

«Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան» հիմնադրվել է 2003 թվականին: Կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ թանգարանային մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանը: «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան» ակտիվորեն համագործակցում է պետական, հասարակական և միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարության, ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան գրասենյակի /ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ/, Մանչեսթերի պատկերասրահի, Ամստերդամի թանգարանների հիմնադրամի, Եվրոպական թանգարանների ցանցի, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի և այլ կազմակերպությունների հետ: Հիմնադրումից ի վեր իրականացվել են ՀՀ և Արցախի թանգարանների աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացներ, վարպետաց դասեր, ինչպես նաև հանդիսացել է երկու միջազգային գիտաժողովների համակազմակերպիչ:

Տեղեկությունների համար զանգահարել` 010 601016, 093 446799 Հայկ Մկրտչյան:

http://museumarm.am

https://www.facebook.com/MuseumArm/?ref=settings


Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


yerevan-book-fest-dec-2
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: