ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը՝ Երևանում
11.04.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, երգիչ, երգահան և դերասան Թամարա Գվերդցիթելիի «Վերադարձ» խորագրով յուրօրինակ մենահամերգը:
Ծրագրում կհնչեն Թամարա Գվերդցիթելիի հեղինակային երգերը, ինչպես նաև՝ հայկական, ռուսական, վրացական, ֆրանսիական ստեղծագործություններ: Մասնակցությամբ՝ Պաատա Անդրիաձե /դաշնամուր/, Իրակլի Մենտեշաշվիլի /ստեղնային գործիքներ/, Լեվան Դեիսաձե /բաս կիթառ/, Գեորգի Սալագիշվիլի /հարվածային/, Դավիդ Ջապարիձե /հարվածային/ և Վրաստանի պետական համույթ «Ռուստավի» /տրիո/:
Ս. թ. ապրիլի 12-ին, ժամը 12:00-ին, «Իմպերիալ» հյուրանոցի նիստերի դահլիճում կկայանա Թամարա Գվերդցիթելիի համերգին նվիրված մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիսի բանախոսներն են` «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելին:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: