ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը մեկնարկում է
14.03.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 17-23-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կանցկացվի Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական 6-րդ մրցույթը` նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին: Մրցույթը կմեկնարկի մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում:
Մրցույթի աջակիցն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հովանավորը՝ Միրիմանյան-Բալյան ընտանիքը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից` երկու տարին մեկ անգամ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ կատարողներին դրսևորվելու, նրանց խրախուսելու և նպաստելու մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան երաժիշտներ:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են` ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը /նախագահ/, ՌԴ վաստակավոր արտիստ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Օհանյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու Գայանե Հախնազարյանը:
Մրցանակներն են. I մրցանակ՝ 400.000 ՀՀ դրամ, II մրցանակ՝ 250.000 ՀՀ դրամ, III մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ:
Հատուկ մրցանակներն են՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար», «Արիայի լավագույն կատարման համար», «Լավագույն մենակատար», «Գերմանական երգի լավագույն կատարման համար», «Ադա Հակոբյանի անվան մրցանակ»:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: