ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի է ունեցել երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը
14.03.2018

Ս. թ. մարտի 14-ին, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Ա. Գաբրիելյանի անվան դահլիճում /հասցե՝ Եզնիկ Կողբացու 36/ տեղի ունենավ մամուլի ասուլիս՝ նվիրված 2017 թվականին  

«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին հետևեց երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը:

Հանդիսությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով իր խոսքում նշեց. «Երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու արարողությունն ինձ համար ամենահաճելին և պարտավորեցնողն է: Այստեղ հավաքվել են բարձր առաջադիմություն գրանցած երեխաները, ինչպես նաև մանկավարժներ, ովքեր մեծ ներդրում ունեն իրենց սաների բարձր կատարողական հմտությունների, գեղարվեստական կրթության և զարգացման գործում: Նշեմ, որ «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է 2007 թվականից: Այս ծրագրի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում: Ընդհանուր առմամբ՝ 2013-2017 թթ. ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 410 երաժշտական գործիք»:

2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա»:

Նախարարի տեղակալի խոսքով երաժշտական գործիքների ձեռքբերման և տրամադրման ծրագրի նպատակներից է ապահովել երեխաներին լավագույն գործիքներով, խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող երեխաներին, խրախուսել երաժշտական և արվեստի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին բացելու ազգային նվագարանների նոր դասարաններ: Անդրադառնալով ծրագրի արդյունքներին, Արթուր Պողոսյանն այն գնահատեց՝ արդարացված:

«Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանն էլ նշեց, որ երեխաների համար օրը հուզումնալից է, քանի որ բոլորն անհամբեր սպասում էին այս գեղեցիկ պահին: Այս ծրագրով մենք ապահովում ենք մեր երեխաների մուտքը պրոֆեսիոնալ դաշտ և դաստիարակում արվեստ ու մշակույթ գնահատող գրագետ քաղաքացի:

2017 թվականի ծրագրով ձեռք բերված 13 անուն՝ 98 երաժշտական գործիքները կտրամադրվեն 46 ուսումնական հաստատություններին՝ երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 88 շնորհալի աշակերտների և 10 նոր ձևավորված մասնագիտական դասարանների սաներին /Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական, Ուջան համայնքի երաժշտական դպրոց, Արագածավան համայնքի երաժշտական, Գորիս քաղաքի Ա.Սաթյանի անվան երաժշտական, Բյուրեղավան քաղաքի արվեստի, Գյումրի համայնքի Ն. Տիգրանյանի անվան թ. 1 արվեստի, Վայք քաղաքի Խ. Ներսիսյանի անվան արվեստի, Ջերմուկ քաղաքի թիվ 1 արվեստի, Դիլիջան քաղաքի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական, Ազատամուտ համայնքի արվեստի դպրոցներ/:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: