ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կկայանա «Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնը
13.03.2018

ՀՀ Մշակույթի նախարարության, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի, Իգոր Մոիսեևի անվան դպրոց-ստուդիայի, Մանկական առաջին էստրադային կենտրոնի, մայրաքաղաքային ժյուրիի, մեդիայի ներկայացուցիչների աջակցությամբ՝ 2018 թվականի մարտի 24-27-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Գլոբալ ֆեստ Երևան» արվեստի  II միջազգային մրցույթ-փառատոնը:

Տարվա ընթացքում մրցույթ-փառատոնի շրջանակում կանցկացվեն ընտրական փուլեր` Սանկտ-Պետերբուրգում /ՌԴ/, Տալլինում /Էստոնիա/ և այլ քաղաքներում: Բոլոր մրցույթների համար պատվոգրերից, գավաթներից և նվերներից բացի, խրախուսման կարգով նախատեսված է նաև մրցանակային դրամական պարգևատրում:

Դրամական Գրան-պրի մրցանակը՝ 50.000 ռուբլի:

«Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի ուղղությունները և անվանակարգերն են`

«Վոկալ» ուղղության անվանակարգերը

◆ Էստրադային վոկալ

◆ Ջազային վոկալ

◆ Ժողովրդական վոկալ

◆ Ժողովրդական վոկալ և ոճավորում

«Պարարվեստ» ուղղության անվանակարգերը

◆ Դասական պար

◆ Ժողովրդական պար

◆ Ժողովրդական պար և ոճավորում

◆ Էստրադային պար

◆ Մանկական պար

◆ Սպորտային պար

◆ Ժամանակակից պար

◆ Պարի թատրոն

◆ Հիփ-հոփ

«Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի անցկացման օրակարգը. 2018 թվականի մարտի 24-ին` այլ քաղաքներից կոլեկտիվների ժամանում, քաղաքի տեսարժան վայրերով էքսկուրսիաներ, մրցույթի բացում:

Մարտի 25-ին, «Պարարվեստ» ուղղության մրցութային դիտումներ: Ժյուրիի և ղեկավարների կլոր սեղան: Մարտի 26-ին, «Վոկալ» ուղղության մրցութային լսումներ: Գալա-համերգ, պարգևատրման հանդիսավոր արարողություն և փակում: Մարտի 27-ին, մասնակիցների մեկնում:

Մրցույթ-փառատոնին մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Գլոբալ Ֆեստ» միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան ներկայացուցչություն` Աննա Պողոսյանին /հեռ. (099) 34-44-99, (055) 33-44-95/:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: