ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Ռուզան» դրաման
13.03.2018

Ս. թ. մարտի 19-ին, ժամը 18։00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Ռուզան» երկու մասանոց դրաման։

Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի, նկարչական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սաֆրոնովի, երաժշտական ձևավորումը՝ Սուրեն Շահվերդյանի, զգեստները՝ Վահագն Թևանյանի, պարերը՝ Աշոտ Ասատրյանի։

Ռուզանի դերում հանդես կգա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։ Դերերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյան, Սոֆիա Սողոմոնյան, Նունե Խեչումյան, Նարեկ Հայկազյան, Վրույր Հարությունյան, Արման Սաքանյան, Գնել Ուլիխանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Ալեքսանյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյան, Անդրանիկ Խաչատրյան:
Տոմսերի համար զանգահարել` 098 821 244։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


khnko-aper-21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: