ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին». Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Աշնան արև» բեմադրությունը
06.03.2018

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ս. թ. մարտի 28-ին, ժամը 18:00-ին, ներկայացնում է «Աշնան արև» բեմադրությունը:

Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի: Բեմականացումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի: Գլխավոր դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Վահե Շահվերդյան:

Տեղեկությունների համար դիմել՝ ք. Վանաձոր, Թատերական 3-ա, հեռ. 098-82-12-44:

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: