ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 31-ին
13.02.2018

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` 2018 թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնորոշմամբ՝ մրցանակաբաշխությունը իմի կբերի և հանրությանը կներկայացնի տարվա ընթացքում ստեղծված հայ դասական և ժամանակակից երաժշտարվեստի լավագույն նմուշները:

«Համոզված ենք, որ այս մրցանակաբաշխությունը կարող է դառնալ շատ լավ խթան և՛ կատարողական, և՛ կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում: Փորձելու ենք արժևորել լավագույններին և փաստել, որ մեր օրերում ստեղծվում է շատ ավելի բարձրարժեք երաժշտություն, քան այն, ինչ հաճախ մատուցվում է»,-ասաց Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Ծիծեռնակ» ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրել է 2017 թվականին:

«Մրցանակաբաշխության կարևորագույն նպատակն է՝ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին արժանիորեն գնահատել հենց Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ «Ծիծեռնակը» երկրորդ կյանք ստացավ, որով և այդ նպատակն իրականացնելու հնարավորություն ստեղծվեց»,-նշեց «Ծիծեռնակ-2018-ի» պրոդյուսերական «ղեկը» ստանձնած Տիգրան Վիրաբյանը:

Արժանիներին հայրենիքում գնահատելու կարևորությունն ընդգծեց նաև երաժշտական պրոդյուսեր Հայկոն /Հայկ Հակոբյանը/:

«Շատ ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխությունում մեծ տեղ է տրվում դասական և ազգային ժանրերում ստեղծագործող խմբերին ու անհատներին: Այս մրցանակաբաշխության գաղափարի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Արմեն Ամիրյանին»,-ասաց Հայկոն:

«Ծիծեռնակ-2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, ով խոստացավ անակնկալներով լի գեղեցիկ համերգային շոու:

«Կլինի Կարմիր գորգ, որով կանցնեն երաժշտարվեստի հայտի ու հետաքրքիր դեմքեր: Չեմ ուզում խոստումներ տալ, բայց վստահեցնում եմ, ամեն ինչ կանենք, որպեսզի «Ծիծեռնակը» դառնա տարվա գլխավոր մշակութային իրադարձությունը»,-ասաց ռեժիսորը:

Արմեն Ամիրյանի՝ ստեղծագործական խմբին տրված հանձնարարականն է՝ «Ծիծեռնակը» չդարձնել զուտ երևանյան մրցանակաբաշխություն: Անել հնարավորը, որպեսզի այն բացահայտի ու արժանին մատուցի նաև Հայաստանի մարզերում, Արցախում ու Սփյուռքում ստեղծագործող լավագույններին:

«Ծիծեռնակի» գեղեցիկ ու բարեհաջող թռիչքն ապահովելու գործում իր ծանրակշիռ դերն ունի պրոֆեսիոնալ ժյուրին: Կազմակերպիչները վստահեցնում են՝ ժանրային տարբեր հանձնաժողովներում ղեկը վստահվել է լավագույններին:

Հիշեցնենք, որ մասնակցության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 28-ը: 

Մրցանակաբաշխության մրցանակի՝ ծիծեռնակի հեղինակը հայտնի դիզայներ Նուռն է /Արման Դավթյան/:

Ազդագրերը ներբեռնել այստեղ

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: