ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Աշնան արևը»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում
06.02.2018

Ս. թ. փետրվարի 9-ին, ժամը 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» երկմասանոց դրաման: Բեմականացումը և նկարչական ձևավորումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի: Բեմադրությունը՝  ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյան և Հակոբ Ազիզյանի: Երաժշտական ձևավորումը՝  Սեդրակ Զարգարյանի:

Աղունի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, Արուսի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, Սիմոնի դերում՝ Շահեն Հարությունյանը, երիտասարդ Աղունի դերում՝  Ալլա Դարբինյանը, երիտասարդ Սիմոնի դերում՝  Սարգիս Ավետիսյանը:

Դերերում՝ Վասիլ Նազլուխանյան, Գագիկ Դուրմիշյան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան, Արմինե Վերմիշյան, Շամիրամ Տերտերյան, Հերիքնազ Բաղդասարյան, Արթուր Պապիկյան, Համլետ Գյուլզադյան, Գայանե Մեսրոպյան, Արման Սաքանյան, Վարդիթեր Ներսեսյան, Վահրամ Խառատյան, Արփինե Հակոբյան, Արաքսյա Քոչարյան, Հովհաննես Ներսիսյան: 
Ներկայացմանը մասնակցում են նաև ԵԹԿՊԻ–ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


gverdciteli-12-april
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: