ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
05.02.2018

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Հանդիպման սկզբում նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայ-լիբանանյան համատեղ պատմական անցյալը երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման կարևոր հիմք է: Այս համատեքստում, նախարարը ներկայացրել է առաջարկություններ՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի և այլ ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Լիբանանի դեսպան Մայա Դաղերը ոգևորությամբ է ընդունել երկկողմ համագործակցության շրջանակում՝ մշակութային ծրագրերի իրականացման  առաջարկությունները:  Իր խոսքում նա ընդգծել է. «Շատ հետաքրքիր ու գործնական առաջարկություններ են, առավել ևս, որ դրանց իրականացման համար կան կայուն հիմքեր: Մեր պատմական լավ հարաբերությունները, պետք է փորձենք ակտիվացնել նաև մշակույթի ոլորտում»:

Մայա Դաղերի հետ հանդիպմանը մշակույթի նախարարը կարևորել է, մասնավորապես՝ Բեյրութում հայ-լիբանանյան բարեկամության համատեղ թանգարանի ստեղծումը: «Այդ թանգարանը նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի հայ ժողովրդի կողմից՝  իրեն գրկաբաց ընդունելու և մինչ օրս իր գրկում պահած լիբանանցի ժողովրդին»,- ասել է Արմեն Ամիրյանը:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: