ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կբացվի լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի «Հիշողության ձեղնահարկ» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
05.12.2017

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում կբացվի լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Հիշողության ձեղնահարկ» խորագրով: Կներկայացվի ժապավենային 50 լուսանկարչական աշխատանք:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 14-ը:

Ցուցադրությունը ներառում է 80-ական թվականները ներկայացնող կոլորիտային լուսանկարչական շարքեր՝ դիմանկարներ, բնապատկերներ, հուշարձաններ, քաղաքային տեսարաններ, որոնք տվյալ ժամանակահատվածի մասին պատմող վավերագրական պատկերներ են, լուսանկարչության գեղարվեստականության մասին փաստող արժեքներ:

Հեղինակը ցուցահանդեսը նվիրում է իր որդու՝ լուսանկարիչ և օպերատոր Մուշ Գասպարյանի և կյանքից վաղ հեռացած բոլոր լուսանկարիչների ու օպերատորների հիշատակին:

Գասպարյանն աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիայում, Կառավարությանն առընթեր Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչությունում: Վերջին տարիներին որպես օպերատոր աշխատել է «Արմենիա», «Թի վի 5», «Շանթ» հեռուստաընկերություններում:

Նրա առաջին ուսուցիչը՝  հարևանությամբ բնակվող հայտնի լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանն էր:  

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


trubadur-dec-20
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: