ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կկայանա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը
04.12.2017

Ս. թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակի հոբելյանական համերգին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակն առիթ է շնորհավորելու ոչ միայն երգչախմբին ու նրա փառահեղ ղեկավարին, այլև բոլորիս, որովհետև նման երգչախմբով կհպարտանար յուրաքանչյուր ժողովուրդ:
«Օպերային թատրոնի բեմում դեկտեմբերի 5-ին հոբելյանը կնշանավորվի հայ հոգևոր ու համաշխարհային դասականների ստեղծագործություններն ընդգրկող հետաքրքիր համերգային ծրագրով, Երվանդ Ղազանչյանի ռեժիսորական ինքնատիպ լուծումներով»,-տեղեկացրեց նախարարը:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էլ նշեց. «67 տարիների ընթացքում 866 արտասահմանյան համերգ ենք ունեցել՝ 27 լեզուներով: Միշտ վերադարձել ենք հաղթանակած՝ ամենուր բարձր մակարդակով ներկայացնելով հայ ու համաշխարհային դասականներին»:
Ակադեմիական երգչախումբը հայտնի է, հատկապես, Կոմիտասի ստեղծագործությունների դեռևս չգերազանցած մեկնաբանություններով: Մաեստրոյի բնորոշմամբ, Կոմիտասի մեկնաբանը լինելու համար նոտաներ իմանալը քիչ է, պետք է խորությամբ ուսումնասիրել նրան:
Հիշեցնենք, որ ս. թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգին մասնակցում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ում ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, նվաճել բազում տիտղոսներ և մրցանակներ:
Երգչախմբի երկացանկը հարուստ և բազմազան է: Այն համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով: 1969 թվականին բարձր պրոֆեսիոնալիզմի և նվաճումների համար երգչախմբին շնորհվել է «ակադեմիական» կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կոչումը:
Երգչախմբի բարձրագույն նվաճումներից են առաջին մրցանակը՝ ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթում, իսկ ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է «Grand Prix» մրցանակով:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


kissin-dec-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: