ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ
01.12.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան:

Համերգի ռեժիսոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյան:

Համերգին մասնակցում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ում ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, նվաճել բազում տիտղոսներ և մրցանակներ:

Երգչախմբի երկացանկը հարուստ և բազմազան է: Այն համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով: 1969 թվականին բարձր պրոֆեսիոնալիզմի և նվաճումների համար երգչախմբին շնորհվել է «ակադեմիական» կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կոչումը:

Երգչախմբի բարձրագույն նվաճումներից են առաջին մրցանակը՝ ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթում, իսկ ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է «Grand Prix» մրցանակով:

Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը 97 անգամ ելույթ է ունեցել Սանկտ Պետորբուրգում՝ հիմնականում Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում, իսկ նշված ելույթներից ավելի քան 77-ը տեղի են ունեցել հանրահայտ Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ:

Երգչախմբի համերգներին մասնակցել են այնպիսի հռչակավոր արտիստներ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Վլադիմիր Ատլանտովը, Մարիա Բիեշուն, Պաատա Բուրչուլաձեն, Նիկոլայ Պետրովը, Լյուբով Կազարնովսկայան և շատ ուրիշներ:

Երգչախումբը հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ դահլիճներում, ինչիսիք են «Palais des Congrès», «The La Sale Pleyel», Փարիզի «The Théâtre des Champs Elysées», ինչպես նաև Լոնդոնի «Queen Elizabeth Hall» և «Westminster Methodist Center Hall», Պրահայի «The Salle Smetana», Նյու Յորքի «Avery Fisher Hall», «The Boston Symphony Hall», Դետրոյտի «Orchestra Hall», Լոս Անջելեսի «Scottish Rite Auditorium», Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը և այլուր:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


kissin-dec-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: