ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Խաչքարագործության վարպետը. Վարազդատ Համբարձումյան
28.03.2010

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի ունեցավ խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված էին հեղինակի մոտ 400 ստեղծագործությունների լուսանկարներ, խաչքարերի, քանդակագործության վերաբերյալ տեսաշար և քանդակագործի մասին պատմող ֆիլմ:
Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժող. արհեստների վարչության պետի տեղակալ Կ. Վարդանյանն, ով անդրադարձավ Վարազդատ Համբարձումյանի մասնագիտական հիմնավոր ուսումնասիրության արժանի ստեղծագործություններին:
Բարձր գնահատելով նրա արվեստը, ինչպես նաև վերջինիս ներդրումը հայ մշակույթի տարածման ասպարեզում` Կ. Վարդանյանը Վարազդատ Համբարձումյանին հանձնեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:
Վաստակաշատ խաչքարագործ վարպետին ցուցահանդեսի բացման կապակցությամբ շնորհավորելու էին եկել արվեստագետներ, մտավորականներ, ինչպես նաև Վարազդատ Համբարձումյանի մարտական ընկերները:
Վարազդատ Համբարձումյանի խաչքարերը ստեղծվել են խաչքարագործության բազմադարյա, ամուր արմատների հիմքով, զարգացել ստեղծող վարպետի աշխարհի և տիեզերքի ինքնատիպ ընկալմամբ:
Խաչքարագործն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է 1988 թ.-ից: Նրա հեղինակած խաչքարերի մեծ մասը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, աշխատել է նաև` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Դանիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Հոլանդիայում, Շվեդիայում, Իտալիայում, Հունաստանում և այլուր:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: