ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց
07.11.2017

2017 թվականի նոյեմբերի 6-ին, 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ, ՀՀ Ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վոլոդյա Գրիգորյանը:
Վոլոդյա Գրիգորյանը հայ թատրոնի երախտավորներից էր, ով կերտել է մեծակտավ կերպարներ: Մեծ էր վարպետի ավանդը նաև հայ կինոյում՝ հատուկ խաղաոճ, նոր շունչ, յուրօրինակ ձեռագիր և կերպարի ոգին ճշգրտորեն փոխանցելու մեծ հմտություն: Ահա տաղանդաշատ Վարպետի՝ «Լոռվա Կաղնու» խաղաոճը բնորոշող հատկանիշները, ում պայծառ հիշատակը դեռ երկար կմնա գործընկերների, մտերիմների և թատերասերների սրտերում:
Վոլոդյա Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 18-ին, Թումանյանի շրջանի /Ալավերդի/ Հագվի գյուղում:
15 տարեկանից ակտիվ մասնակցել է դպրոցական ներկայացումներում: Ալավերդու պետական թատրոնում պատանի Գրիգորյանը ստեղծագործական բեղուն շրջան է ունեցել` խաղալով «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», «Լալվարի որսը», «Նամուս», «Պատվի համար», «Չար ոգի», «Օթելլո» և այլ ներկայացումներում:
1942 թ. աշխատել է Արտաշատի, Ստեփանավանի և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում:
1952 թ. Վարպետը հրավիրվել է Կիրովական և իր հարազատ թատրոնում խաղացել է ապարանքի տեր` «Ալվան ծաղիկ», Կասիո` «Օթելլո»,  Մայիսյանց` «Խաթաբալա»,  Սոս` «Սոս և Վարդիթեր», Ներսեհ` «Ռուզան», Արթուր` «Բոռ», Աշոտ Երկաթ` «Աշոտ Երկաթ», Մանուկ աղա` «Մեծապատիվ մուրացկաններ», Եզովպոս` «Եզովպոս», Մակբեթ` «Մակբեթ», Վանո` «Մի վշտանա մայրիկ», Էֆրայիմ` «Սերը ծփիների տակ», Անանիա` «Դավաճանություն», Ֆիլիմոն` «Մահ տեսած մարդը», Շոշիա` «Մեղադրական եզրակացություն» և այլ մեծակտավ դերեր:
Վոլոդյա Գրիգորյանը բեմադրել է ներկայացումներ Ալավերդու, Արտաշատի, Կիրովականի պետական թատրոններում, Սպիտակի և Կիրովականի երկաթուղայինների ժողովրդական թատրոններում:
1967 թ. Վոլոդյա Գրիգորյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 1978 թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում:
1970 թվականից մինչև 90-ական թվականները եղել է ՀԹԸ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, հիմնադրել է Թատերական ստուդիա, որի սաները աշխատում են Վանաձորի և հանրապետության այլ թատրոններում:
Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայի «Հրդեհ», «Պարոն ավազակ» և «Աղետ» ֆիլմերում:
2009 թ. ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի՝ թատրոնի զարգացման գործում իր ներդրած ավանդի համար:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վոլոդյա Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Վոլոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-20:30-ը, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Միչուրինի 20 հասցեում: Վերջին հրաժեշտը` նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-13:00-ը` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Հուղարկավորությունը` Վանաձորի արվեստագետների պանթեոնում:


Կառավարական հանձնաժողով


Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: