ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը
06.11.2017

Ս. թ. նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնն այս տարի ստացել է 950 հայտ` շուրջ 57 երկրից: Դրանցից 180 ֆիլմ ընդգրկվել է մրցութային և ոչ մրցութային ծրագրերում:

«Ռոլան» կինոփառատոնն այս տարի կբացվի օսկարակիր «Երգիր» /ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա/ ֆիլմով:

Փառատոնի ծրագիրը /կցվում է/ ներառում է 2017 թ. ստեղծված  լավագույն մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրություն, վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, պրեմիերաներ, միջազգային կինոփառատոնների շնորհանդեսներ, workshop-եր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպումներ հանրակրթական դպրոցներում և արվեստի կենտրոններում:

Միջոցառումները նախատեսվում են անցկացնել «Մոսկվա» կինոթատրոնում, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Ալավերդու մշակույթի տանը, Գավառի մանկատանը և այլուր:

Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հյուրեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Չեխիայից, Լեհաստանից: Կկայանան «Նիկոստրատոս հավալուսնը» /Ֆրանսիա/ և «Երալաշ» /ռեժիսոր՝  Բորիս Գրաչևսկի, Ռուսաստան/ ֆիլմերի հատուկ ցուցադրությունները, ինչպես նաև Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» /Ռուսաստան/, «Սարերի հրաշքը. անսպասելի ընկերություն» /ռեժիսոր՝  Տոբիաս Վիեմանն, Գերմանիա/, «Վենդի» /Գերմանիա/ ֆիլմերի պրեմիերաները: 

13-րդ փառատոնի յուրաքանչյուր անվանակարգի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու մարզաբնակ երեխաներից` Լոռու մարզ /Վանաձոր և Ալավերդի քաղաքներ, Թեղուտ և Շնող համայնքներ/ և Գեղարքունիքի մարզ /Գավառ/, ինչպես նաև ՀՀ և ԱՀ զորամասերի զինվորներից:

Փառատոնի փակումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, որի ընթացքում կամփոփվեն կինոդիտումների արդյունքները, կհայտարարվեն մրցանակի արժանացած ֆիլմերը, հանդիսավոր կերպով կհանձնվեն Գրան պրին և մրցութային անվանակարգերի մյուս մրցանակները:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:        

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


toscka-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: