ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտին
30.10.2017

Ս. թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մշակութային ձեռնարկների շուրջ։ Այնուհետև, նախարարն ու նորանշանակ դեսպանը քննարկել են առաջիկայում իրականացվող մի շարք նախագծեր: Մշակութային նախաձեռնություններից բացի, 2018 թվականին նախատեսվում  է համագործակցություն այնպիսի խոշոր ծրագրերում, ինչպիսիք են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձի և Երևանի 2800-ամյակի հոբելյանական միջոցառումները, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը:
«Գագաթնաժողով, որը տոն պետք է դառնա նաև երևանցիների համար»,- նախատեսված միջոցառումների մասին տեղեկությունները նախարար Ա. Ամիրյանի հետ փոխանակելիս եզրափակել է դեսպան Լաքոտը։
Հանդիպման ավարտին Արմեն Ամիրյանն իր շնորհավորանքն է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրե Ազուլեի ընտրության կապակցությամբ։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


toscka-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: