ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը
27.10.2017

Ս. թ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը։
Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2500 հայտ՝ շուրջ 100 երկրներից։ Դրանցից 200-ը, այդ թվում՝ 4 լիամետրաժ ֆիլմեր ներառվել են 5 մրցութային ծրագրերում. «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

«ՌեԱնիմանիան» այս տարի կբացվի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վոն Գոգի կրքերը» անիմացիոն ֆիլմով, որի ցուցադրմանը ներկա գտնվի ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթին։ Նախատեսված է նաև հանդիպում Շոն Բոբիթիի հետ, ով կներկայացնի ֆիլմի ստեղծման պատմությունը:

Փառատոնի ծրագիրը ներառում է 2017 թ. ստեղծված ֆրանսիական լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն, երաժշտական հոլովակների յուրօրինակ ծրագիր և արդեն 3-րդ անգամ անցկացվող ավանդական պատկերապատման երեկո։

Փառատոնի փակումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Էռնեստ և Սելեստին» անիմացիոն ֆիլմի հեղինակների նոր՝ «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ» լիամետրաժ ֆիլմով։

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: