ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ավ. Իսահակյանի ծննդյան 142-ամյակին նվիրված միջոցառում՝ գրողի տուն-թանգարանում
27.10.2017

Ս. թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա միջոցառում` նվիրված մեծանուն գրող Ավ. Իսահակյանի ծննդյան 142-ամյակին:

Միջոցառմանը կմասնակցեն գիտության, գրականության և արվեստի անվանի գործիչներ` ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ բանասիրության բաժնի հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բանաստեզծ Լիպարիտ Սարգսյանը, Վարպետի թոռը` բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը և բանաստեղծի գրական ժառանգության երկրպագուներ:

Միջոցառման ընթքացքում կներկայացվի Ավ. Իսահակյանի ստեղծագործություններից կազմված գեղեցիկ գրական կոմպոզիցիա` Անահիտ Նավասարդյանի, Կարեն Վարդանյանի և Թագուհի Ղազարյանի կատարմամբ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: