ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
17.10.2017

Ս. թ. հոկտեմբերի 11-15-ը Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։ Այս տարի մեր երկրի տաղավարը նախորդ տարիների համեմատ առանձնացել է ինքնատիպ ձևավորմամբ և մեծությամբ։

ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակության կազմում էին «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունների, «Արի» և «Առաջին» գրական գործակալությունների ներկայացուցիչները։ Հայկական տաղավարում ներկայացվել է վերջին երկու տարվա հրատարակությունները՝ շուրջ 300 գրքեր, որոնք հրատարակվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև հրատարակչությունների նախաձեռնությամբ։

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի տաղավարում տեղի է ունեցել «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի՝ «armlit.am» կայքէջի շնորհանդեսը։ Ծրագրով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում և իրենց լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը հարթակ է, որում հրատարակիչները կարող են գնել և վաճառել գրողների հեղինակային իրավունքները, պայմանավորվել թարգմանական նոր ծրագրերի իրականացման համար։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցությունը խիստ արդյունավետ էր. փաստում են հայաստանյան հրատարակիչները և գրական գործակալները։

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: