ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Արևը բոլորինն է». մեկնարկում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը
25.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը «Արևը բոլորինն է» խորագրրի ներքո կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը:
Փառատոնին մասնակցում է 40 թատերախումբ՝ 42 ներկայացումով: Այս տարի փառատոնին կմիանան 12 թատերախմբեր՝ Գեղարքունիքի (4), Լոռու (2), Արմավիրի (2), Արարատի (2), Տավուշի (1) մարզերից և Երևանից (1):
Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Նռան հատիկ» փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսը։ Կմասնակցեն «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գ. Ղազարյանը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի պատվավոր նախագահ և Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանը, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Ա. Մանթաշյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ն. Հայրապետյանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: