ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Հայաստան» համահայկական հիմնադրամ. մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը
25.10.2017

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը, որի մասին տեղեկատվությունը տեղադրված է հիմնադրամի www.himnadram.org  կայքէջում: Համաձայն մրցույթի պայմանների, դիմողը կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում: Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

ՀՀ Նախագահի մրցանակի հայտերը կընդունվեն 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ երիտասարդական մրցանակների հայտերը` 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մրցույթի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն կամ այցելել հիմնադրամի կայքէջ՝ www.himnadram.org:        

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-17-24-nov
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: