ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանի փոքրիկ երգիչները Իսրայելում մասնակցել են հեղինակավոր փառատոնի և հանդես եկել տարբեր համերգներով
24.10.2017

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 5-15-ը, Իսրայելում մասնակցել է խմբերգային արվեստի «Աբու-Գոշ» փառատոնին։ Երգչախումբ նաև համերգներով հանդես է եկել Իսրայելի Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ քաղաքներում:
Երգչախմբի հյուրախաղերն իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության և անհատ հովանավորների աջակցությամբ:
Շրջագայության շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան հոգևոր, դասական, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործություններ: Իսրայելական տարբեր դահլիճներում և տաճարներում հնչած կատարումները դիմավորվել են հոտընկայս, բուռն ծափահարություններով։
Համերգներին ներկա էին նաև Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ՝ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար՝պրոֆեսոր Սթենլի Սփերբերը, Երուսաղեմի երաժշտական  ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար՝ Անատ Էֆրատին:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: