ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայտարարություն. «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համալրման մրցույթի վերաբերյալ
16.10.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը և Գորիսի քաղաքապետարանը հայտա­րարում են մրցույթ «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը մշակութային ուղղվածության նոր միջոցառումներով համալրելու վերաբերյալ:
Ծրագրի անցկացման վայրը Գորիս համայնքն է: Ներկայացվող փաթեթը պետք է բաղկացած լինի ծրագրի բովանդակության նկարա­գրու­թյուն­ից (որտեղ նշված կլինեն ծրագրի նպա­տակն ու ակն­կալ­վող արդյունքները, շահառուները և այլն) և մանրամասն նախահաշվից:
Առաջարկներ կարող են ներկայացնել իրավա­բանական անձ հանդիսացող կազմակերպությունները: Ծրագրերը պետք է նախատեսված լինեն 2018 թվականի ընթացքում իրականացնելու համար: Ծրագրային առաջարկների ընտրությունը կկատարի «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մշակման նպատակով ձևավորված միջ­գե­րատեսչական հանձնա­ժողովը:
Նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որոնք կունենան մշակութային,  գիտաճանաչողական ուղղվածություն և միտված կլինեն քաղաքի մշակութային և սոցիալական կյանքի աշխուժացմանը:
Հավանության արժանացած նախագծերը կֆինանսավորվեն միջգերա­տես­չական հանձնաժողովի կողմից:
Ծրագրային առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ մշակույթի նա­խարարության աշխատակազմ (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառա­վա­րա­կան տուն 2, հեռ.` 011521276, 011529340) մինչև ս. թ. նոյեմբերի 5-ը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: