ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի վերաբերյալ
16.10.2017

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թ.` ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախա­ձեռ­նությամբ: Ծրագրի կանոնակարգի համաձայն` ըստ ռուսական այբուբենի այբբենական կարգի, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա:
2011 թ. ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաքներ են հայտարարվել Գոմելը (Բելառուս) և Ուլյանովսկը (ՌԴ), 2012 թ.` Աստանան (Ղազախստան) և Մառին (Թուրքմենստան), 2013 թ. ԱՊՀ մշա­կութային մայրաքա­ղաքներ են հայտա­րարվել միանգամից 3 քաղաք` Գաբալան (Ադրբեջան), Գյումրին (Հայաստան) և Մոգիլևը (Բելառուս), 2014 թ.՝ Ալմաթին (Ղազախստան) և Օշը (Ղրղզստան), 2015 թ.՝ Վորո­նեժը (ՌԴ) և Կուլյաբը (Տաջիկստան):

Հաստատված նոր կանոնակարգի համաձայն` 2016 թվականից ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաք է հայտարարվում ընդամենը 1 քաղաք: 2016 թ. ԱՊՀ մշա­կու­թային մայրաքաղաք էր հայտարարվել Դաշոգուզը (Թուրքմենստան), իսկ 2017 թ.՝  Գյանջան (Ադրբեջան):         

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: