ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Իրանում կբացվի «Հայաստան և իրան. Հողի հիշողություն» ցուցահանդեսը
13.10.2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլմական Հանրապետության Նախագահի տեղակալ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նորանշանակ նախագահի հրավերով՝  ս. թ. հոկտեմբերի 16-18-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցելու «Հայաստան և իրան. Հողի հիշողություն» ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կկայանա 2017 թ. հոկտեմբերի 17-ին: Ցուցահանդեսը կգործի 2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17–ը Իրանի ազգային թանգարանում:
Առաջին անգամ կողք-կողքի կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք. ա. I դար) 103-ական նմուշ՝  ի ցույց դնելու փոխառնչությունների եզակի այն իրողությունը, որը ոգեկոչում է մշակութային և հոգևոր արժեքների հնամենի ակունքները՝ Հայաստանի և Իրանի հողի հիշողությունը:
Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կհանդիպի նաև Իրանի Իսլմական Հանրապետության Նախագահի տեղակալ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նորանշանակ նախարարի հետ, որի ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:   
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


mime-oct-21
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: