ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ «Մոսկվա» կինոթատրոնում
12.10.2017

Ս. թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը պատմում է հինգ մայրցամաքներում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների հետ «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հանդիպումները և հաղորդակցության դրվագները: Էկրանին հայտնվում են աշխարհի տարբեր երկրների հայեր, տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ովքեր  ջերմորեն շփվում են անձնակազմի հետ, դրսևորելով իրենց անկեղծ սերը իրական հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ:
Ֆիլմի նպատակն է լսարանին ցուցադրել սփյուռքի յուրաքանչյուր անդամի խորին սերը Հայաստանի հանդեպ, նրանց սերտ ընդհանրությունը Հայաստանի հետ: Օտար հողում, որպես մեծ հայրենիքի մի մասնիկ, իրենց փոքրիկ հայկական անկյունը՝ ստեղծելու ձգտումը: Երիտասարդ սերունդին հայության ոգով դաստիարակելու ցանկությունը:
Կինոնկարը նկարահանվել է «Հայերը և ծովը» ՀԿ-ի և «Պայտ» ստուդիայի աջակցությամբ:
Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Աննա Դերձակյանն է, օպերատորներ՝ Սամվել Բաբասյան, Հայկ Բադալյան, կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, մոնտաժի ռեժիսոր՝ Արթուր Վարսյանը:
Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Արմենիա. «ծովից ծով» գրքի մոտիվներով:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: