ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Եզրափակվեց «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնը
09.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ ս. թ. հոկտեմբերի 8-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։ Մրցույթին մասնակցեցին մարզային փուլերի 25 հաղթողները` ազգային էպոսից ներկայացնելով տարբեր հատվածներ։
Առաջին հինգ մրցանակները շնորհվեցին ՀՀ Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի տաղանդավոր էպոսասացներին, իսկ խրախուսական մրցանակները՝ բոլոր մասնակիցներին։
Հատուկ մրցանակի արժանացավ վեցամյա Արեգ Սիմոնյանը ՀՀ Գեղարքունիքի մարզից, ում ելույթն աչքի ընկավ էպոսասացության առանձնահատուկ կատարողական ձիրքով ու անմիջականությամբ։
Միջոցառումն ավարտվեց հայկական ավանդական երգերի ու պարերի կատարմամբ և լավաշ թխելու արարողությամբ։
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի իրականացումը նշանակալի իրադարձություն է հանրապետության մշակութային կյանքում: Այն նպաստում է ոչ միայն էպոսի, դրա կատարողական ավանդույթների պահպանմանը, այլև կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը և հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: