ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում համերգով հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը
06.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  ս. թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգի համերգը, որը նվիրվում է թատրոնի 85-ամյակին: Համերգին կմասնակցի օպերային թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Երգչուհին 4 անգամ արժանացել է հեղինակավոր Գրեմմի մրցանակի:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգչուհին հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-17-24-nov
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: