ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մենք ենք, մեր մարզը». մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր՝ ՀՀ Արմավիրի մարզում
08.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2017 թվականի հոկտեմբերի 12-13-ը ՀՀ Արմավիրի մարզում կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը, որին կմասնակցեն ՀՀ Տավուշի և Արմավիրի մարզերի շուրջ 70 շնորհալի երեխաներ և պատանիներ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի նախասրահում կբացվի մարզերի լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների մասնակցությամբ:
Երեխաների համար կկազմակերպվեն նաև այցելություններ ՀՀ Արմավիրի մարզի մշակութային օջախներ:
Հիշեցնենք, որ «Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008 թվականից և միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը:
Ծրագրի կազմակերպմամբ նպաստավոր պայմաններ է ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար: 2008-2016 թթ. ընթացքում ծրագրի շրջանակում մասնակցել են ՀՀ Շիրակի, Լոռու (2008 թ.), Գեղարքունիքի, Կոտայքի (2009 թ.), Տավուշի, Արարատի (2010 թ.), Վայոց ձորի, Արարատի (2011 թ.), Արագածոտնի (2013 թ.), Շիրակի (2014 թ., 2016 թ.), Լոռու, Կոտայքի, Արարատի (2015 թ.) մարզերի և ԼՂՀ (2012 թ.) մանակապատանեկան ստեղծագործական համույթները, երգչախմբերը, նկարիչներն ու անհատ երաժիշտ-կատարողները՝ 173 ուսումնական հաստատություններից` 810 շնորհալի երեխա: 
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


moscow-nov-22
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: