ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը
14.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին:
Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան/:
Համերգները կկայանան Արամ Խաչատրյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀԲԸՄ համերգասրահներում:
Փառատոնի շրջանակում կկայանա 10 համերգ, որոնց ընթացքում կհնչեն հայկական կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործություններ: Երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ՝ կամերային, հոգևոր, երգչախմբային, սիմֆոնիկ: Հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի /Կասկադ համալիր/ հարևանությամբ կկայանա բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան/:
Հոկտեմբերի 11-ին կներկայացվի մոնո-օպերա /հեղինակ՝ Սոֆա Ազնաուրյան/:
Հոկտեմբերի 24-ին մեկ համերգային երեկո կնվիրվի մանկական երաժշտությանը:
Փառատոնը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում` տոնական սիմֆոնիկ համերգով: Ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան/:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


toscka-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: